15 10 2020

Արցախում ստեղծված իրավիճակը մոտ է ոչ միայն հումանիտար, այլ նաև էթնո աղետին․ Մարկարով

Արցախում ստեղծված իրավիճակը մոտ է ոչ միայն հումանիտար, այլ նաև էթնո աղետին․ Մարկարով

Այն իրավիճակը, ոըը ստեղծվել է Արցախում, մոտ է ոչ միայն հումանիտար, այլև էթնո աղետին: Yerevan.Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

Քաղաքագետի խոսքով, այս ընթացքում պետք է ողջ ուշադրությունը սևեռել նրան, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը․ «Դրա անհնարինության դեպքում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային փուլին, որը դառնալու է հիմք խաղաղության համար։ Սակայն առայժմ մենք տեսնում ենք, որ բոլոր կոչերը, որ առկա են, չեն ստեղծում որևէ հուսադրող  միջավայր հակամարտության կարգավորման համար և  ակտիվ ռազմական գործողություններն Ադրբեջանի կողմից տարբեր ուղղություններով շարունակվում են։ Այդուհանդերձ, դիվանագիտական հարթակում անհրաժեշտ է իրականացնել գործողություններ, որոնց նպատակը լինելու է խաղաղության հաստատումը, տակտիկական քայլերի իրականացումը, կրակի ռեժիմի  դադարեցումը»։

Մարկարովը համամետականներ անցկացնելով 90-ականների գործողությունների և մերօրյա պատերազմի միջև, նկատեց, որ նախկինում էլ իրավիճակը կարգավորվել է այն ժամանակ, երբ հայկական ռազմական գործողությունները հաջողությամբ ավարտվել են Շուշիում,  Քելաբաջարում և այլն, որին էլ հաջորդել է 1994 թվականի հրադադարը, որին մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղը․ «Ռազմական գործողությունների ընթացքը էականորեն ազդում է  բանակցությունների բովանդակության վրա, բայց մենք տեսնում ենք, որ այսօր չնայած Ալիևի «пацанский» այն հայտարարությանը, որ «один на один» ենք կռվելու, մենք տեսնում ենք, որ այս հայտարարությանը հակառակ՝ Ալիևն այսօր օգտագործում է և դրսի վարձկաններին և Թուրքիայի  հնարավոր ներգրավվածությունը։ Համապատասխանորեն, այսօր մենք պայքարում ենք ոչ միայն ադրբեջանի հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ