Պատերազմը սկսելուց մի քանի օր անց ես խնդրել եմ, որ վարչապետը հանդիպի ԱԺ խորհրդի հետ. պատերազմի մեկնարկից 14 օր անց այդ հանդիպումը երեկ տեղի է ունեցել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ քանի որ հանդիպումը փակ է եղել, մանրամասներ չի կարող հայտնել։
«Վարչապետը ներկայացրել է իրավիճակը, ԱԺ խորհրդի անդամները հարցեր են տվել վարչապետին ու ԱԳ նախարարին։ Այդ հարցերին պատասխաններ են տրվել։ Մտահոգիչ էր թե ոչ, կարծում եմ՝ բոլորս մտահոգված ենք սեպտեմբերի 27-ից սկսած։ Չի կարող պատերազմը մտահոգիչ չլինել։ Իրավիճակը շատ բարդ է, պատերազմ է և մարտի դաշտում որոշվում է մեր պետության, մեր բոլորի ճակատագիրը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը