«Գլխավոր քարտուղարը ողջունում է հումանիտար նպատակներով հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունները, որոնց մասին երեկ հայտարարվել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից: Նա իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ նրա միջնորդական ջանքերի համար»,- ասել է Դյուժարիկը:
Նա հավելել է, որ Գուտերեշը ողջունում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հովանու ներքո առարկայական բանակցություններ սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնառությունը:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրին: Ըստ նրա, ինչպես նախկինում, անհրաժեշտ է խրախուսել հակամարտության կողմերին՝ իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը