08 10 2020

Հույս ունեմ, որ Գլխավոր դատախազը կբավարարի իմ դիմումը․ Էդմոն Մարուքյան



Դատարանների որոշումները երբեք չի գնահատել, դրանք պետք է կատարվեն, որին, եթե անձը համաձայն չէ, կարող է բողոքարկել: Անդրադառնալով դատարանի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշումն անփոփոխ թողնելու որոշմանը և Գլխավոր դատախազությանը հղած իր դիմումին,  ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Ես սեպտեմբերի 28-ին դիմել եմ Գլխավոր դատախազին, հիմնավորել եմ, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինվի ստորագրությամբ, սա Գլխավոր դատախազի լիազորությունն է և դատարանի հետ կապ չունի: Ես դեռևս պատասխան չունեմ, հետևաբար՝ իմ դիմումը չի մերժվել, իսկ բողոքարկման գործընթացն առանձին գործընթաց է:  Իմ կարծիքն ամբողջությամբ շարադրված է իմ նամակում, հույս ունեմ, որ Գլխավոր դատախազը կբավարարի իմ դիմումը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ