07 10 2020

Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու․ Անդրանիկ Թևանյանի գրառում

Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու․ Անդրանիկ Թևանյանի գրառում

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հիմա պահը չէ՝ քննարկելու համար այն հարցը, թե ինչո՞ւ մեր ժողովրդին պառակտեցին պատերազմից առաջ և ինչո՞ւ ստացանք պատերազմ, երբ երկու տարուց ավելի ինտենսիվորեն մեզ պատրաստում էին խաղաղության՝ կասկածելի պայմաններում։ Կարևորն այն է, որ մենք այժմ գերհամախմբված ենք բանակի շուրջ և թշնամու դեմ։

Ժողովուրդը մեր բանակի հետ է, բայց նրան կրկին ուզում են պառակտել՝ ատելության խոսք տարածելով։

Իշխանությունը պահանջում է ներքին կյանքին վերաբերող թեմաներով իր հասցեին քննադատության զինադադար, ինչը հասկանալի է և ինչն ընդունվել է գրեթե բոլորի կողմից։ Խնդիրը, սակայն, այն է, որ նույն այդ իշխանությունն իր գործիքների միջոցով ու կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ կռիվ է տալիս քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Ռազմական դրության պայմաններում սա հանցագործություն է և դատապարտելի։

Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու։

Կարևորը Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, անկախությունը և ազատությունն են։ Մնացածն անցողիկ է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ