Politik.am-ը գրում է․ «Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շարունակում է իր կասկածելի գործունեությունը։ Այսօր նա իր ֆեսյբուքայն պաշտոնական էջում խիստ վտանգավոր և պրոադրբեջանական տեղեկատվություն է հրապարակել, որը կարող է բացասական դեր ունենալ հայկական կողմի շահերի տեսանկյունից։
Բաբաջանյանն իհարկե կարճ ժամանակ անց հեռացրել է իր գրառումը, բայց վստահաբար կարելի է ասել, որ այն արդեն իսկ ընկել է հակառակորդի ձեռքը։ Այս տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ԱԱԾ-ն փորձի հասկանալ, թե որքանով է գիտակցված հրապարակել այդ տեղեկատվությունը պատգամավորը։
Այս ամենն հետաքրքրական է հատկապես այն տեսանկյունցի, որ նախորդ տարի «Անկախ» պարբերականը Բաբաջանյանին մեղադրել էր այլ պետության գործակալը լինելու մեջ։ Այս ամենը հա՛վի առնելով կարծում ենք ճիշտ կլինի, որպեսզի պատկան մարմինները հեռացնեն նշված պատգամավորին հեռացնեն Արցախի Հանրապետության տարածքից։
Հիշեցնենք նաև, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը տարիներ առաջ փաստաթղթերի կեղծմամբ խուսափել է զինվորական ծառայությունից, որի համար դատապարտվել է և վաղաժամ ազատ է արձակվել առողջական խնդիրներից ելնելով։
Հիշեցնենք նաև, որ Բաբաջանյանը պատասխանատվությունից խուսափելու համար ցուցմունք էր տվել սեփական մոր դեմ և պնդել, որ փաստաթղթերն իրականում իր մայրն է կեղծել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը