Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Պետք է գիտակցել, որ պատերազմում տարբեր կոչերի ու միջնորդական առաքելությունների տեսքով ներգրավված, սակայն բուն ռազմական գործողություններին չմասնակցող կողմեր-պետություններն ունեն նաև իրար երբեմն լիարժեք հակադիր շահեր. ու խոսքը, այս պարագայում, ոչ միայն Թուրքիայի մասին է:
Օրինակ՝ մեզ համար այդ շահը պետականության պահպանման օրակագրում է, Ալիևի համար՝ իշխանությունը պահելու ու իր ֆիզ. անվտանգությունն ապահովելու մեջ:
Առավել «մեծ տրամաչափի տղերքի» համար ռեգիոնը վերաձևելու, նոր մակարդակի ու հավելյալ խորության ազդեցության լծակներ ունենալու ներքո:
Անդրօվկիանոսյանի համար՝ ՌԴ-ին սահմանակից ռեգիոնում նոր իրողություններ հաստատելու հնարավորության կոնտեքստում:
Ֆրանսիայի համար Թուրքիային զսպելու, ու սեփական քաղաքական ինքնություն-սուբյեկտայնությունը ամրացնելու, ԵՄ-ում որակապես նոր դերակատարում ունենալու մեջ է:
Եվ միայն Իրանի պարագայում է ուղղակի ազգային անվտանգության օպերատիվ հարց:
Իհարկե, այս շահերը ունեն շատ այլ՝ խորքային, առավել մանր բաղադրիչներ ու հընթացս կարող են փոփոխվել՝ կապված ներկայումս ընթացքող բազմաչափ քաղաքական առևտրի հետ, որի մաս է նաև ռազմական գործողություններում ներգրավված երկրների ներքաղաքական ապագայի որոշման շուրջ կոնսենսուսի հասնելը:
Մինչդեռ Թուրքիան կերտում է իր համար օսմանյան կայսրություն դառնալու գործընթացի հերթական հանգրվանը, սակայն հասկանալով, որ այս ձեռնարկված խաղը կարող է միայն մեկ երկրի անմիջական մասնակցությամբ ձախողվել:
Հանգուցալուծում կարծում եմ մոտ է. ռազմաճակատում ով, ինչ, հասցրեց կվերցնի: Մեր համար առանցքայինը քիչ կորուստներով նախկին բնագծի լիարժեք վերականգնում է: Իսկ, թե կկարողանանք առաջ գնալ ու դրա նպատակահարմարությունը կլինի ձևավորված իրավիճակում, կերևա շատ շուտով:
Իսկ, թե ի՞նչ կլինի Ադրբեջանում այս ամենից հետո, թող մտածեն ռուսներն ու Իրանը, ինչպես նաև հայտնի նավթային կազմակերպությունները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը