Կանադայի իշխանությունները հետաքննություն են սկսել ԼՂ հակամարտությունում կանադական ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն, գրում է Известия-ն։
Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը պարզում է, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ։ Նա ընդգծել է, որ Կանադայի օրենքներն արգելում են զենք մատակարարել այն երկրներ, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, և Օտտավայի համար կարևոր է, որ դա հարգվի:
Սեպտեմբերի վերջին կանադական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Ադրբեջանը, հնարավոր է, թուրքական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում Ղարաբաղում, որոնցում օգտագործվում են կանադական սենսորներ: Կանադայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Միշել Սիմպայեն CTVNews-ին հայտնել է, որ հետաքննությունն արդեն սկսված է:
Հոկտեմբերի 1-ին Հայաստանը հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից`այն բանի համար, որ երկիրը զենք էր վաճառում Ադրբեջանին: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք դա անընդունելի են համարում, հատկապես Ղարաբաղում հակամարտության սրման համատեքստում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը