02 10 2020

Ստեփանակերտը չի տարհանվում, կոմունալ անջատումներ չեն լինի․ ԱՀ պետնախարար

Ստեփանակերտը չի տարհանվում, կոմունալ անջատումներ չեն լինի․ ԱՀ պետնախարար

Արցախին ֆինանսական օգնության չափը այսօրվա դրությամբ 19 միլիոն դոլար է կազմել: Այս մասին ասուլիսին ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ դրամահավաքն իրականացվում է կենտրոնացված ձեւով, որը կազմակերպում են Արցախի ֆինանսների նախարարությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

«Նման որոշում կկայացվի միայն անհրաժեշտության դեպքում: Մինչ այժմ տարհանվել են որոշ բնակավայրերի բնակիչներ, որոնք գտնվում են ռազմական գործողություններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- ասաց նա:

Պետնախարարը հավելեց, որ քաղաքի բոլոր բնակիչներին ապաստան տրամադրելու համապատասխան հնարավորություններ կան:

«Ավելին, կան լրացուցիչ ռեսուրսներ այդ հնարավորությունները նույնիսկ ընդլայնելու համար: Վնասի գնահատումը կատարվում է շատ արագ, եւ մենք վաղը նախատեսում ենք սկսել տների եւ ապաստարանների վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ ոչ միայն մայրաքաղաքում»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ մինչ այժմ ոչ միայն մայրաքաղաքն է ենթարկվել գնդակոծության (այսօրվա հրետակոծության հետեւանքով զոհերի մասին տվյալներ չկան), այլ նաեւ երկրի այլ մասերի քաղաքներ եւ գյուղեր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ