Կտրականապես դեմ եմ Արցախի հարցով Թուրքիայի հետ որևէ հարցի քննարկմանը. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ուղիղ բանակցություններ միջազգային ահաբեկչության կենտրոն հռչակված Թուրքիայի հե՞տ, դուք լուրջ ե՞ք խոսում: Թուրքիային պաշտոնապես հրավիրում ենք Հարավային Կովկա՞ս և դարձնում ենք Հայաստանի և տարածաշրջանի ճակատագրի որոշո՞ղ, դուք լուրջ ե՞ք խոսում:
Կտրականապես դեմ եմ Արցախի հարցով Թուրքիայի հետ որևէ հարցի քննարկմանը և բոլոր հասանելի միջոցներով պայքարելու եմ այդ որոշման դեմ:
Նույնիսկ չփորձեք չմտածել դրա մասին . . .»,- գրել է Արթուր Ղազինյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը խմբագրականում անդրադարձել է այդ թեմային։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը