WarGonzo Telegram-յան ալիքի Ստամբուլի աղբյուրները հաղորդել են, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովին:
«Տեղեկություն կա, որ նա փախուստի մեջ է: Սադիկովը ծագումով Դերբենտից և իր հայրենիքում համարվում է ազգային հերոս: Սադիկովի մայրը լեռնային հրեա է՝ Թամարա անունով:
Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը չի խոսում իր հարազատների մասին: Ահա թե ինչու, ի վերջո, թուրքական հակահետախուզությունը սկսեց նրանով զբաղվել: Մեկ ամիս առաջ Սադիկովը վեճ ունեցավ ժամանած թուրք խորհրդականների հետ: Նա նույնիսկ կտրուկ արտահայտվեց Ադրբեջանի իշխանությունների մասին. «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, իսկ միգուցե՞ մեր կանանց նույնպես տանք», - ասել է նա խորհրդակցության ժամանակ:
Ռուսաստանում Սադիկովին դեռ չեն տեսել, նույնիսկ ամենամոտ հարազատները չեն կարող կապ հաստատել նրա հետ», - գրում է ալիքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը