Lեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին ցանկացած հայտարարություններ միանշանակ յուղ են լցնում կրակի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուի ավելի արված հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում, գրում է Россия сегодня-ն:
«Մենք կտրականապես դեմ ենք դրան»,-ընգծել է Պեսկովը:
Նա կոչ է արել է գործընկերներին, այդ թվում Թուրքիային՝ անել հնարավորինս կողմերին խաղաղ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: ՌԴ նախագահի մամուլի խոսանկը հավելել է նաև, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է սահմանային բոլոր զարգացումներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը