Հակամարտության կարգավորումը պետք է տեղափոխվի քաղաքական և դիվանագիտական դաշտ: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է Ведомости-ն:
Պեսկովի խոսքով՝ ստեղծված իրավիճակը լրջորեն մտահոգում է Մոսկվային և մյուս երկրներին: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև տեղեկացրել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նա հավելել է, որ այս պահին կարևոր է դադարեցնել մարտերը, ոչ թե «հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ մեղավոր»: Պետք է դադարեցնել մարտերը, ոչ թե «հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ մեղավոր».
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը