28 09 2020

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի օդային տարածքով․ Politik.am



Politik.am-ը գրում է․

«Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Թուրքիայի Հանրապետությունը մեծ մասնակցություն ունի։ Թուրքիան այս պատերազմում Ադրբեջանին օգնում է ռազմական, ռազմատեխնիկական և տեղեկատվական ասպարեզներում։ Թուրքական օդուժը մի քանի օր շարունակ ռազմական նշանակության բեռներ է տեղափոխել Ադրբեջան։ Թուրքիայի օդուժը Ադրբեջան ռազմական օգնություն է տեղափոխել ամենակարճ ճանապարհով՝ Վրաստանի օդային տարածքով։ Այս օրերին ադրբեջան ռազմական օգնություն է տեղափոխվել նաև Իսրայելից։

Ի դեպ պետք է նկատել, որ եթե Վրաստանը օդային ճանապարհ չտա Թուրքիայի օդուժին, ապա Ադրբեջանին օգնություն հասցնելը կդառնա գրեթե անհնար։

Մանրամասները տեսանյութում։

Մանրամասներն այստեղ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները և մասնավորապես դիվանագիտական կորպուսը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի և անհրաժեշտության դեպքում պատասխանատվության կանչի հարևան Վրաստանին՝ ոչ բարեկամական կեցվածքի համար»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ