Ռուսաստանը կոչ է անում բոլորին՝ զգույշ լինել Ղարաբաղի շուրջ հռետորաբանության հարցում: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է РИА Новости-ն: «Կոչ ենք անում բոլոր՝ թե՜ արտաքին, թե՜ ներքին խաղացողներին՝ հնարավորինս զգույշ լինել, այդ թվում՝ հռետորաբանության հարցում: Ներկայումս հարկավոր է մաքսիմալ զգույշ լինել՝ կրակի դադարեցմանն և բանակցային սեղանի շուրջ վերադառնալուն անհապաղ հասնելու համար»,- ասել է Ռուդենկոն լրագրողներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը