ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված. հայտնում է РИА Новости-ն: ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և իրավիճակի կայունացման ուղղված բանակցություններ սկսել: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է գործել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռազմական դրություն և զորահավաք է հայտարարել: Ացխաի ՊԲ-ը համաչափ պատասխան է տվել հակառակորդին՝ պատճառելով նյութական և մարդկային կորուստներ: Ցավոք, հայկական կողմն ունի զոհեր խաղաղ բնակչության շրջանում. Մարտունու շրջանում զոհվել է մեկ կին և երեխա: Կան նաև վիրավորներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը