26 09 2020

Լիբանանի վարչապետը նշանակվելուց մեկ ամիս անց հրաժարական է տվել

Լիբանանի վարչապետը նշանակվելուց մեկ ամիս անց հրաժարական է տվել

 

Լիբանանի նորանշանակ վարչապետ Մուստաֆա Ադեբին հրաժարական է տվել կառավարության ստեղծման շուրջ քաղաքական փակուղու պատճառով` այդ պաշտոնում նշանակվելուց գրեթե մեկ ամիս անց:

 Ինչպես նշում է Reuters-ը, Ադիբի հայտարարությունը հարված է հասցնում ճգնաժամից տուժած երկիրը վտանգավոր փակուղուց դուրս բերելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերին:

Ֆրանսիայի առաջնորդը ճնշում է գործադրում լիբանանցի քաղաքական գործիչների վրա` անկախ մասնագետներից կազմված կաբինետ ձեւավորելու նպատակով, որոնք կարող են աշխատել շտապ բարեփոխումների ուղղությամբ` Լիբանանը տնտեսական և ֆինանսական կործանարար ճգնաժամից դուրս բերելու համար, որը սրվեց օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում:

«Ես ներողություն եմ խնդրում կառավարություն չձեւավորելու համար եւ հաջողություն եմ մաղթում նրան, ով կնշանակվի ինձնից հետո այս դժվարին պայմաններում: Ես ներողություն եմ խնդրում լիբանանցի ժողովրդից: Ֆրանսիական նախաձեռնությունը պետք է շարունակվի, քանի որ այն արտահայտում է Փարիզի անկեղծ մտադրությունը: Կոմպետենտ եւ ազնիվ փորձագետներից կառավարություն կազմելը նախագահ Մակրոնին հնարավորություն կտա մոբիլիզացնել միջազգային հանրությունը` Լիբանանին օգնելու համար: Լիբանանում կառավարության ձեւավորման շուրջ քաղաքական կոնսենսուս  այլեւս չկա»,- ասել է Ադիբը նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ