26 09 2020

Թուրքական ակտիվությունը մեր ուղղությամբ բացառվում է․ Վահրամ Պետրոսյան



Իրենց քարոզչությունը երբեք չի դադարում, մենք պատերազմի մեջ ենք, և ինֆորմացիոն պատերազմի ընթացքում չի լինում դադար։ Թուրք -ադրբեջանական քարոզչության որոշակի ակտիվացումը պայմանավորված է դիվանագիտական և ռազմական պարտություններով,- խոսելով վերջին շրջանում ադրբեջանական և թուրքական կողմերից հակահայ քարոզչության ակտիվացման մասին՝ ասել է միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը։

« Եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն, այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ։ Գաղտնիք չէ, որ զինվարժություններից հետո թուրքական բանակի այն զորախումբը, որը Նախիջևանում էր մնացել, դուրս չի եկել։ Սրանք անհանգստացնող միտումներ են։  Նաև անհանգստացնող է Թուրքիայի դիրքերի որոշակի ամրապնդումը տարածաշրջանում։  Այնուհանդերձ գտնում եմ, որ թուրքական ակտիվությունը մեր ուղղությամբ բացառվում մի շարք գործոնների հետ կապված,  նաև այն, որ մենք խնդիրներ չունենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ և այն քայլերը, որոնք ձեռնարվում են  դիվանագիտական ճակատում, ռազմական համագործակցության բնագավառում,  կարծում եմ, կբացառեն նման սցենարը»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ