ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը։
Նա կնշանակվի Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Նշենք, որ 2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի հունվար՝ Ուլիխանյանը զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը