Այսօր Ադրբեջանում քննարկվում է՝ արժի՞ որ ադրբեջանցի զինվորները բռնաբարեն Աննա Հակոբյանին, երբ իրեն գերի վերցնեն, թե չարժի։ Պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից ես նման լկտիություն չեմ հիշում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Գրառման մեջ ասվում է.
Կհիշեք՝ ինչպես էր Աննա Հակոբյանը Մեհրիբանին հրավիրում Արցախ մուղամ լսելու։
Այսօր Ադրբեջանում քննարկվում է՝ արժի՞ որ ադրբեջանցի զինվորները բռնաբարեն Աննա Հակոբյանին, երբ իրեն գերի վերցնեն, թե չարժի։
Նույնիսկ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջն է այդ թեմայով արտահայտվել։ Ասել են. «Ադրբեջանի զինվորին վայել չէ նման բանը», բայց ակնհայտ է, որ թեման ավելի թեժացնելու համար է այդ «պաշտոնական պատասխանը»։
Ասածս ինչ է. իմացեք ում և ուր եք հրավիրում, էլի...
Հ.Գ. Ի դեպ, պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից ես նման լկտիություն չեմ հիշում։
Հ.Հ.Գ. Իլհամի խորհրդականն էլ միացավ «խրախճանքին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը