ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել փորձագետների հետ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
- Այս հարցը շատ ակտուալ է։ Հատկապես տեսեք Տավուշյան դեպքերից հետո Ադրբեջանում փոխվեց արտգործնախարարը՝ Մամեդյարովը։ Եվ Ադրբեջանը էապես կոշտացրել է իր դիրքորոշումը։ Եվ առաջ է եկել մի այնպիսի իրավիճակ, որտեղ նունիսկ կասկած է դրվում, որ արյդոք հնարավոր է շարունակել այդ բանակցային գործընթացը եւ ինչ հիմքի վրա։ Որովհետեւ, դուք շատ ճիշտ եք նշում, հայկական կողմի դիրքորոշումը շատ լղոզված և անորոշ է, Ադրբեջանը փորձում է ավելի կոշտացնել, այնտեղ էլ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել, հատկապես Մամեդյարովի հրաժարականը դա ցույց տվեց։ Եվ Ձեր կարծիքով սրա հեռանկարը ո՞րն է, եթե բանակցությունները չի շարունակվելու, որովհետեւ կողմերը ոնց որ թե այդպիսի մոտեցումներ ցույց չեն տալիս։ Մեկը անորոշ դիրքորոշում ունի, մյուսը փոձում է կոշտացնել։ Ո՞րն է դրա հեռանկարը։
Ռոբերտ Քոչարյան - Բանակցությունները շարունակվելու են, չեմ կարծում, որ չեն շարունակվելու։ Հարցն այն է, թե արդյունավետ դառնալու են, թե չեն դառնալու, համենայն դեպս արդյունավետություն չեմ տեսնում։ Վերջին հայտարարությունը եղել է՝ այսպես կոչված սուբստանտիվ բանակցությունների մասին։ Ի վերջո դա այն է, ինչ միշտ պահանջում էր Ադրբեջանը։ Այստեղ ինչ-որ մտահոգության տեղ սա տալիս է, որովհետև սուբստանտիվը բովանդակային և տարածքների հարց է։ Զգայուն հարցեր, մեզ համար չափազանց դժվար ընկալելի հարցեր է մեզ համար ենթադրվում սուբստանտիվ բանակցությունների մեջ։ Ոչ մի կողմ չի ցանկանալու չմասնակցել բանակցություններին։ Նստելու են, բայց ես չեմ տեսնում, որ որևէ համաձայնության կգան։ Հիմա ինչ կարգի ճնշումներ են լինելու։ Ես դժվարանում եմ ասել, ֆորմատը այնպիսին չէ, որ էական ճնշումներ հնարավոր լինեն։ Ճնշումները կարող են լինել կողմնակի, որովհետև այս ֆորմատը, կողմնակի և այն մանդատը, որ Մինսկի խումբն ունի, ենթադրում է կողմերին համոզել, որ գնան հարցի վերջնական կարգավորման, այլ ոչ թե պարտադրել։ Բայց շատ դիվանագիտական արտահայտվեցիք Հայաստանի դիրքորոշման մասին, որովհետև ասացիք «լղոզ»։ Այս «լղոզն» էլ չեմ տեսնում, որտեղ է այդ «լղոզը»։ Չկա ընդհանրապես դիրքորոշում։
- Ամեն ինչ անորոշության մեջ է։ Այսինքն՝ «Հայաստանը Ղարաբաղ է եւ վերջ», բայց Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային պրոցեսի մեջ, Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների, այսպես ասած․․․
Ռոբերտ Քոչարյան - Բայց սա մոդե՞լ է կարգավորման։
- Չէ, սա անորոշության դեմագոգիկ հայտարարություն է։ Ես իմ տեսակետն եմ ուզում ասել։ Այսինքն՝ այս անորոշությունը մի կողմից, ես իմ տեսակետն եմ ասում, իրենք էլ չգիտեն, թե ինչ դիրքորոշում են ուզում։ Իրենք անկեղծ են, որովհետեւ իրենք չեն պատկերացնում, թե իրենց դիրքորոշումը որն է։ Ադրբեջանի կողմից, հատկապես վերջին շրջանում Թուրքիայի ակտիվությունն, ըստ էության, ադրբեջանցիների մոտ առաջացրել է այն գաղափարը, որ Թուրքիայի գոյությունը պետք է թույլ տա, որ ինքը կամ շանտաժի, կամ գործարքի առաջարկություններով փորձի Ռուսաստանի հետ, կամ փորձի ուժային ճանապարհով լուծել այս խնդիրը։ Դուք ինչպե՞ս եք տեսսնում այս իրավիճակը։ Ինչպես կարող ենք մենք կողմնորոշվենք։
Ռոբերտ Քոչարյան - Հասկանալի է։ Մի փոքր ակնարկ անեմ Հայաստանի դիրքորոշմանը։ Ըստ էության Հայաստանը չունի դիրքորոշում։ Եվ բանաձևը այնպիսի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, դա դիրքորոշում չի, դա բարի ցանկություն է, ավելի շատ հնարք պրոպագանդիստական, որ ահա մենք առաջին անգամ ասացինք, որ բոլորի համար ընկալելի տարբերակ պետք է լինի։ Ինձ համար կրկնակի անհասկանալի է, երբ Ղարաբաղը ասում է, որ մենք և Հայաստանի մոտեցումները նույնանման են։ Հիմա Հայաստանում չկա մոտեցում, դիրքորոշում, չկա որևէ մոդել, որին հանրությունը տեղեկացված լինի։ Հիմա, եթե նույնանման են, ինչի՞ն են նույնանման, Հայաստանի չեղած դիրքորոշմա՞նը նույնանման, ուղղակի չեմ հասկանում։ Եվ սա վտանգավոր է։ Եթե դու չունես հստակ դիրքորոշում, հաջորդ առաջարկը քո օգտին չի լինելու, որովհետև միջնորդները շատ զգայուն են, և իրենք բանակցային գործընթացներում փորձում են հասկանալ, թե որ կողմը ինչ չափի, ինչ խորության զիջումների է պատրաստ գնալ, եթե իրենք քեզնից չեն լսում հստակ մոտեցումներ, իրենք համարում են, որ քո դիրքորոշումը շատ էլաստիկ է, և կարելի է այդ էլաստիկությունը հենց քո դեմ կիրառել։ Դա շատ բնական բան է և հենց առօրյայում, հենց առօրյայում այդպես է։ Չափազանց կարևոր է ունենալ հստակ դիրքորոշում, որ բոլորը հասկանան, որ այս գծից այն կողմ ձև չկա քեզ հետ պայմանավորվելու։ Թող ասեն՝ կամակոր է, թող ասեն՝ դժվար է հետը բանակցել, իմ մասին ասել են, գիտեմ։ Հիմա անձնական ինձ սիրել-չսիրելու հարցը չի, դու ազգային խնդիր ես լուծում, և եթե դու ավելի մտահոգված ես, թե քո մասին ինչ կմտածեն այս պահին կամ մյուս պահին, ուրեմն դու այն պաշտոնում չես հայտնվել և այն գործով չես զբաղված, և այն կարգավիճակը չունես, որը պետք է ունենաս։
Հիմա Թուրքիայի հանգամանքը ես համարում եմ, որ սա էլեմենտ է ոչ միայն Ղարաբաղի կարգավորման համար, այլ ընդհանուր անվտանգության հարց է։ Իմ տպավորությամբ Թուրքիայի այս զորավարժությունները, Թուրքիայի դիրքավորման կոշտացումը միշտ Ադրբեջանին պաշտպանել է, բայց այս աստիճանի պատրաստակամություն նաև այդ պատրաստակամության ցուցադրումը չի եղել։ Ինչ-որ չափով Թուրքիան փորձում է հակակշռել Ռուսաստանին։ Իմ տպավորությունը սա է։ Օրինակ, հնարավոր է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի միջամտությունը շատ ակտիվ էր, հիշում եք։ Պաշտպանության նախարարների զանգեր, ավելի շատ պաշտպանության նախարարության միջորդությամբ էլ զինադադարը կնքվել։ Հիմա Թուրքիան ուզում է դառնալ մի գործոն, որի հետ ստիպված են լինելու հաշվի նստել։
Հիմա վաղը մյուս օր, եթե սահմանային որևէ կոնֆլիկտ լինի, Ռուսաստանից ոչ միայն Ալիևի հետ պետք է խոսեն, այլ նաև Էրդողանի հետ։ Եվ հիմա, իմ կարծիքով, այն հակակշիռն է ստեղծվում այն քայլերով, որը Թուրքիան հիմա անում է համաձայնեցված Ադրբեջանի հետ։ Հաջորդը լինելու է բանակցային գործընթացի ավելի ակտիվ մասնակցությունը։ Ադրբեջանը անընդմեջ ներկայացված, Թուրքիան այն գործոնն է լինելու, որին անընդմեջ պետք է զանգել, խոսալ, հաշվի նստել, վերջիվերջո պաշտպանության նախարարներն իրար հետ խոսեն Ռուսասստանի, հաշվի նստեն։ Ինչպես Սիրիայում, Թուրքիան՝ մտնելով Սիրիա։ Սիրիայում հաստատեց իր ներկայությունը, և պարզ է, որ Սիրիայում որևէ կարգավորում առանց Թուրքիայի հնարավոր չէ։ Նույնը փորձում են անել այստեղ։ Մենք դրանից շահելո՞ւ ենք, թե՞ կորցնելու ենք։ Իհարկե կորցնելու ենք։ Մենք պետք է ինչ-որ բան անենք՝ դեմն առնելու համար։ Ի՞նչ ենք անում, ոչինչ։ Նույնիսկ ես կարծում եմ, այն, ինչը ես ասում եմ, նույնիսկ վերլուծությունը չունեն, նույնիսկ սա չունեն։ Բայց պրոցեսը գնում է այս ուղությամբ։
Թուրքիան ցույց է տվել, որ շատ ավելի մեծ ինքնուրույնություն ունի, որ Փարիզից կամ Ամերիկայից Թուրքիայի վրա մատ թափ տալ այլևս չի ստացվում, և սա կատարվում է այն ընդհանուր, գլոբալ առաջնորդության այդ ֆորմատների փոփոխության գգործընթացների մեջ։ Թուրքիան մեծ ամբիցիաներ ունի, և այս տարածաշրջանի նկատմամբ միշտ աչք է ունեցել, ամբիցիա է ունեցել։ Եվ այսօր շատ պրակտիկ, համարձակ քայլերով, քայլ առ քայլ փորձում է իր ներկայությունը ֆիքսել, որ առանց իրենց՝ այստեղ որևէ լուրջ քայլ որևէ մեկը չանի։
Տեսանյութն ամբողջությամբ՝ երկրորդ նախագահի Youtube-ի պաշտոնական էջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը