18 09 2020

ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային. «Փաստինֆո»

ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային. «Փաստինֆո»

 

«Փաստինֆո»-ն գրում է.

«Սահմանադրական դատարանի պաշտոնյայի պատճառով Հայաստանը հայտնվել է քաղաքական սկանդալի մեջ։

Օրերս քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ, որոնց պայմանականորեն անվանում են սորոսականներ, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ընդդիմադիր գործիչների։

Ակցիայի մասնակիցները Բելառուսի քաղաքական իշխանություններից պահանջում էին ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին։ «Փաստինֆո»-ի տեղեկություներով՝ ակցիային միացել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնյան՝ ոչ ավել ոչ պակաս՝ արտաքին կապերի բաժնի պետ Արմենակ Մինասյանցը։

Ակցիան իրականացվել է աշխատանքային ժամին և, ստացվում է, որ արտաքին կապերի բաժնի ղեկավարը,որը վայելում է ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հովանավորությունը, աշխատանքային ժամերին իր աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն մասնակցում է այլ երկրի ներքին գործերի միջամտող ակցիաներին ու ՀՀ պետական բյուջեից՝ դրա դիմաց ոչ միայն վարձատրություն ստանում, այլ նաեւ Հայաստանին ներքաշում միջպետական սկանդալի մեջ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ