18 09 2020

Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ կառավարման. Ստեփան Դանիելյան

Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ կառավարման. Ստեփան Դանիելյան

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հեղափոխությունները միշտ բերում են ապակայունացում, դա աքսիոմա է: Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ոչ, փիլիսիփոյական խնդիր է:

Մի կողմից այն ոչ մի արժեքային փոփոխություն մեզ չբերեց և այդ առում դժվար է դա հեղափոխություն անվանել, սակայն այն բերեց ապակայունացում և ամենաթողություն, և այդ առումով այն կարելի անվանել հեղափոխություն:

Հեղափոխությունների ժամանակ հատկապես տեսանելի է դառնում հանրության լուռ ու պահպանողան մեծամասնության և աղմկոտ ու ագրեսիվ փոքրամասնության բաժանումը:

Երբ ամենաթողությունն ու տգետ կադրերի դեմագոգիան արդեն անտանելի է դառնում, լուռ մեծամասնությունը սկսում է կարգ ու կանոն և կանխատեսելի կառավարում պահանջել:

Այսօրվա Հայաստանի քաղաքական դիսկուրսի ողջ իմաստը դա է. մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման:

Եթե արմատապես պարզվեց իրավիճակը, ապա սա է այսօրվա պահանջը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ