18 09 2020

Ընդդիմության մեղքով հեսա ցրտերը կընկնեն․ Էդմոն Մարուքյան



Սա լեգիտիմ ընտրված միակ իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում: Ասում է՝ արել ենք սխալներ, բայց կոնկրետ չի նշում՝ որն է սխալ: Օրինակ՝ որ Երվանդ Խունդկարյանն այստեղ երդվեց, կարո՞ղ է դա նկատի ունի որպես սխալ: Հազար բան կարող են կասկածել, չէ՞: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ որևէ հարցում, անգամ եթե սխալ է անում, զիջելու տեղ չունի: Դա վատ բանի է տանում՝ ժողովրդավարական պրոցեսները դեպի ամբողջատիրականի: Անգամ ինձ վրա հարձակվելը չեն ընդունում, որ սխալ են անել: Ինչ արվել է, ժողովրդավարական իշխանությանը հարիր չէ: Իշխանությունն ընթացքում կարող է դառնալ ոչ լեգիտիմ»,-ասաց Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ