17 09 2020

Ինչո՞ւ վարչապետի հոգեկան առողջությունը չի ստուգվում, որ վերջ տրվի ակնարկներին․ Հարց՝ Ալեն Սիմոնյանին



«Վարչապետը շանտաժի լեզվով է սկսել խոսել ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի հետ, վերջինս էլ հոգկեան առողջության մասին ակնարկներ է անում։ Ինչո՞ւ է պարբերաբար վարչապետի հոգեկան առողջության մասին ակնարկներ հնչում և ընդհանրապես, ինչո՞ւ մի անգամ փորձաքննությունը չի անցնում՝ միգուցե վերջ տալու այդ ակնարկներին»,- Yerevan.Today-ը ճեպազրույցի ժամանակ հարց ուղղեց ԱԺ իմքայլական փոխնախագահ Ալեն Սիմոնյանին։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանը նկատի է ունեցել Գևորգ Պետրոսյանին։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում, ակնարկելով Գագիկ Ծառուկյանին, գրել էր․ «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: Գագիկ Ծառուկյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Կարծում եմ՝ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ