16 09 2020

Ասում էիք ժողովուրդն է իշխանության եկել․ հիմա էդ իշխանությանը փողոցներում անարգում են. Մարուքյան



«Որերորդ անգան տեսանյութ է տարածվում, որ ոստիկանները բռնի ուժով քաղաքացիներին, շատ դեպքերում կանաց, դիմակ չկրելու համար լացացնելով բերման են ենթարկում. կարող են գոնե տուգանել: Ես նախ դատապարտում եմ այդ անիրավաչափ քայլերը և կոչ եմ անում նաև Ձեզ, որ պահանջեք ծառայողական քննություն նշանակել նման իրավիճակներում, որովհետև սա խայտառակություն է: Դուք ասել եք, որ դուք իշխանության չեք եկել, այլ ժողովուրդն է եկել իշխանության, հիմա էդ իշխանությանը փողոցներում անարգում և նման ձևով իրավունքները ոտնահարում են»,-այսօր Աժ նիստում՝ դիմելով ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը. «Նախ դատապարտելուց առաջ պետք է իմանանք՝ ի՞նչ է եղել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ