15 09 2020

Այսօրվանից ստացանք հանրային ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչև հեղափոխությունը․ Բորիս Նավասարդյան

Այսօրվանից ստացանք հանրային ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչև հեղափոխությունը․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Արձանագրում ենք, որ Սահմանադրական Դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչեւ հեղափոխությունը»,-գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։

«Հայաստանի քաղաքական կյանքում վերջի ամիսների կատարվելիքը երեք բան կարող է նշանակել` իշխող թիմը 1) Չի ցանկանում հաղթել հաջորդ ընտրություններում, կամ 2) Պատրաստվում է հաղթել ցանկացած գնով, կամ 3) Ընդհանրապես այդքան հեռու չի մտածում: Բոլոր նշված տարբերակները երկրին ոչ մի լավ բան չեն խոստանում: Եւ ո՞վ ասած, որ հարցի արդիականացումը, իրոք, հեռու է...»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը ՍԴ-ի շուրջ ամիսներ շարունակ ծավալվող իրադարձություններից հետո ի վերջո կարողացավ ՍԴ 3 նոր դատավոր ընտրել։ Նրանցից մեկը՝ Արթուր Վաղարշյանը, նախկինում ևս թեկնածու էր եղել, սակայն ԱԺ-ն հավանության չէր արժանացրել նրա թեկնածությունը։

Այս անգամ Վաղարշյանի օգտին քվեարկեց 86 պատգամավոր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ