«Հանրության մեջ ընկալում կա, որ իշխանության այսօրվա թիմը ոչ այդքան արհեստավարժ է, կառավարման կամ այլ բնագավառներում պրոֆեսիոնալ չէ։ Ուզում եմ ասել, որ չէ, իշխանության այսօրվա թիմը շատ պրոֆեսիոնալ է, հատկապես՝ չեղած տեղը խնդիրներ առաջացնելու և այդ խնդիրները հաղթահարելու բնագավառում, կամ եղած խնդիրներն այնպես բարդացնելու, որ այլևս որևէ հնարավոր տարբերակ չլինի լուծում գտնելու ուղղությամբ»,- ՍԴ դատավորների ընտրության շուրջ խորհրդարանում ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։ «Կարծում եմ՝ անակնկալ չի լինի ձեզ համար, եթե ասեմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ չի մասնակցելու ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությանը, որովհետև հակաիրավական գործընթացը, որն այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում, շարունակվում է, և այս ընտրությունը նաև այդ հակաիրավական գործընթացի հետևանքն է»,- հավելեց նա։ Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը ևս հայտարարել է քվեարկությանը չմասնակցելու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը