14 09 2020

Դե հիմի կպարզենք, կբացատրվենք, այ քեզ պատմություն․ ՍԴ դատավորի թեկնածուն՝ Արման Բաբաջանյանին



«Մի քիչ զարմացել եմ, պարոն Բաբաջանյան, ձեր ելույթից։ Ես ի՞նչ մտածեի, որ մեկը կլինի, որ գնահատական կտա, թե ֆիզոլոգիական կառուցվածքս սիրուն չէ, ես արժանի չեմ Սահմանադրական դատարան գնալու։ Հիմա դուք ի՞նչ, ֆո՞ն եք ստեղծում հասարակական, ձեր ելույթը ի՞նչ կապ ուներ իմ անձնավորության հետ։ Երբ որ ես հեղափոխական էի․․․»,- խորհրդարանում ելույթում ասաց ՍԴ դատավորի՝ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր վաղարշյանը։ «Ես 99 թվին, ընդ որում՝ ձեր ավագները, որ հիմա դրսից ձեզ խորհուրդներ են տալիս, իրենց աջակցությամբ և խորհրդով ընդդիմադիր թեկնածու եմ եղել։ Ես էդ ժամանակ մենակ, անհատ, 3300 ձայն եմ հավաքել։ Հիմա դուք խոսեքերն ասում եք տպավորություն ստեղծելու համար, թե դուք հեղափոխական եք, ես հակահեղափոպխական եմ, չընտրե՞ն ինձ։ Պատկերացնում եք, ասենք, մարզում նստած ինչ-որ մեկը նայում ու մտածում ա՝ էս հակահեղափոխականին բերել էին, ուզում էին ընտրել, Արման Բաբաջանյանն էլ կանխե՞ց»,- ասաց դատավորի թեկնածուն։

ՍԴ դատավորի թեկնածուի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ