«2007 թվականից խորհրդարանում եմ ու չեմ հիշում, որ նման կերպ «իգնոր» արվեն խորհրդարանական մյուս խմբակցությունները։ Եթե դուք հանդիպում խնդրեիք մյուս խորհրդարանական խմբակցությունների հետ, ես ձեզ կուղղեի մեկ հարց, պարոն Խունդկարյան, ինչպե՞ս եք վերաբերում դատարանները շրջափակելու կոչին։ Հիմա այդ հարցը չեմ ուղղի, որովհետև լսելով ձեր ելույթները, հասկացա, որ հարցին տալու եք լղոզված պատասխան»,- խորհրդարանում, ՍԴ դատավորի ընտրության ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա ասաց, որ խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ որևէ դատավորի ընտրության, քանի որ այն կատարվել է հակասահմանադրական ճանապարհով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը