«Դուք և Ձեր որդիներն ապրում եք Երևանում, բայց ձեր որդիներից մեկը ժամկետային զինծառայությունն անց է կացրել Երևանում։ Մյուս որդին, որն այս պահին ծառայում է, էլի, իմ ունեցած տեղեկություններով, արտոնյալ պայմաններում է և դիրքեր չի բարձրանում․ այն պարագայում, երբ ինքներդ Մեղրիում եք ծառայել։ Ուզում էի իմանալ՝ ինչպե՞ս է պատահել, որ ապրելով Երևանում, ձեր որդին ծառայել է Երևանում»,- ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին հաց ուղղեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Թեկնածուն պատասխանեց, որ ավագ որդին պատվո պահակախմբում է ծառայել։ «Մյուս որդիս ծառայում է նույն մեթոդներով, ինչ մյուսները, և արդեն միս ու կես ամիս է, որ դիրքերում է»,- ասաց նա ու հավելեց, որ թե ինչպես է որդին հայտնվել x կամ y զորամասում, պետք է հարցնել ՊՆ-ից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը