«Մենք չենք մասնակցելու ՍԴ դատավորի ընտրությանը քանի որ էստեղ խախտվել են հստակ ընթացակարգեր»,- Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների թեկնածուների՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ չհանդիպելուն, ասաց․ «Կար պառլամենտական քաղաքական մշակույթ, որ ներկայացված սուբյեկտը և թեկնածուները պետք է շահագրգիռ լինեն ոչ միայն մեծամասնության, այլև փոքրամասնության ներկայացուցիչներին հանդիպել և ներկայացնել իրենց տեսակետը։ Բայց քանի որ այս ամիսների ընթացքում մենք տեսանք, որ ՍԴ դատավորների շուրջ «շեքսպիրյան կրքեր» են բորբոքվում, շեքսպիրյան ժամանակների արքունիքը գլուխը պատն է տվել ներքին խարդավանքների շուրջ»։ «13 տարվա պատգամավորական գործունեության մեջ չի եղել դեպք, որ գնանք-ասենք մի հատ կգա՞ս մեզ հետ հանդիպես»,- ասաց պատգամավորը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը