Անվտանգության կոմպոնենտների մասին Արցախի իշխանությունների պատկերացումները, մեղմ ասած, այդքան էլ հասկանալի չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նա մասնավորապես գրել է․
«Ի՞նչ է նշանակում Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ այսուհետև Արցախի համար առաջնահերթ է լինելու ոչ թե ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, այլ անվտանգությունը։ Բայց չէ՞ որ այդ ինքնորոշման իրավունքի ճանաչումը գործնականում ոչ այլ ինչ է, քան անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս։ Ունե՞ս միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն, նշանակում է ունես նաև այդ նույն միջազգային հանրության կողմից ստեղծված անվտանգային համակարգերից օգտվելու հնարավորություն։ Կարող ես, օրինակ, մասնակցել տարբեր միջազգային կառույցների աշխատանքներին, ռազմական դաշինքների մաս կազմել և այլն, և այլն։ Միթե՞ այս պարզ ճշմարտությունը հասու չէ Արցախի իշխանություններին։
Կամ մեկ ուրիշ հարց։ Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ արցախյան հիմնախնդիրը քաղաքական լուծում չունի։ Բայց դրա մասին կարող ենք բաց տեքստով խոսել մենք՝ փորձագետներս, լրագրողներն ու քաղաքցիները։ Սակայն ոչ երբեք ՀՀ կամ ԼՂՀ ղեկավարը։ Որովհետև երբ նրանք են հայտարարում պատերազմի և ոչ թե բանակցությունների անհրաժեշտության մասին, ապա այդ պատերազմի պատասխանատվությունը բարդվում է հենց հայկական կողմի վրա։ Մեզ դա պե՞տք է։ Իհարկե ոչ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ եթե «նախկինում շատ ավելի խոսում էինք (Արցախի) ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին, հետո... »
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը