Ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ ուրիշի ասածները: Իրենց կարծիքն է, մենք էլ շատ բաներ ենք ասում: Երկրորդ, ԲՀԿ-ն առաջին անգամ չի, որ հանրահավաքներ է անում, միշտ էլ արել է: Ինքնուրույն օրակարգ է մշակում, ինքնուրույն ուժ է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե հանրահավաքների պատրաստվող ԲՀԿ-ն գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ։
«Տարբեր ուժեր կգան, կգնան, ԲՀԿ-ն միշտ մնալու է: Իհարկե, ինձ համար անընդունելի է, որ ԲՀԿ-ն պետք է ինչ-որ տեղից ուղղորդված լինի: ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժ է և ինքնուրույն մշակում է իր քաղաքականությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը