«Իմ քայլը» խմբակցությունը տեղեկություն չունի ՍԴ դատավորների ընտրության օրակարգով ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ, ենթադրում եմ, որ այն կլինի հերթական նիստում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հարցին, թե ինչպես է «Իմ քայլը» վերաբերվում ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, որին մի անգամ մերժել է խորհրդարանը, արդյոք նորից պատրաստվում են նրա հետ հանդիպել, Մակունցը պատասխանեց. «Մենք պարոն Վաղարշայի հետ հանդիպել ենք նախկինում որպես ՍԴ դատավորի թեկնածու: Եթե անհրաժեշտություն և ցանկություն լինի լրացուցիչ հանդիպելու, հարցեր ուղղելու, ապա մենք կկազմակերպենք այդ հանդիպումը: Դեռևս խմբակցությունից որևէ առաջարկ չի հնչել»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը