ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Արցախյան հիմնահարցի անկյունաքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է և ոչ թե անվտանգությունը:
Տևական ժամանակ է Հայաստանի նոր իշխանությունները շրջանառության մեջ են դրել մի թեզ, ըստ որի՝ Արցախի հիմնախնդրի անկյունաքարը ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացումն է, այլ ` անվտանգության ապահովումը:
Այս վտանգավոր թեզին կարծես թե չեն ընդդիմանում նույնիսկ Արցախի իշխանությունները: Ինչո՞ ւ է այս թեզը վիճելի և վտանգավոր, փորձեմ ներկայացնել ստորև:
Այսպես, Արցախի ժողովրդի պայքարը պայքար է ինքնորոշման, այսինքն՝ անկախ ապրելու համար է:
Այն ամենևին տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Անվտանգության ապահովումը, իհարկե,կարևոր է,բայց հարցի անկյունաքարը չէ:
Մի պահ պատկերացնենք,թե միջազգային հանրությունը տալիս է արցախահայության անվտանգության կայուն և երկրատև իրավական երաշխիքներ Ադրբեջանի կազմում,ի՞նչ է այս իշխանությունները համաձա՞յն են նման սցենարի հետ:
Մի առիթով ասել եմ,որ 1993-ին չեխերն ու սլովակները միմյանց անվտանգությանը չէին սպառնում,բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից, հռչակեցին երկու առանձին անկախ պետություններ՝ Չեխիա և Սլովակիա:
Հետևաբար ակնայտ է, որ Արցախի հարցի անկյունաքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է:
Եւ ուրեմն, Արցախի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը