02 09 2020

Եթե չլիներ որոշակի հիմք, հիասթափություն, ապա 2018-ին ՀՀ-ում կիրառված տեխնոլոգիան չէր աշխատի. Ռոբերտ Քոչարյան

Եթե չլիներ որոշակի հիմք, հիասթափություն, ապա 2018-ին ՀՀ-ում կիրառված տեխնոլոգիան չէր աշխատի. Ռոբերտ Քոչարյան

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Հայաստանի երկրորդ նախագահի տեսակետները քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ երկրորդ նախագահի անդրադաձը 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» պատճառների մասին:

-Ինչպե՞ս կձևակերպեիք 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» պատճառները: Դա միայն փոփոխությունների ցանկություններ էր և Սարգսյանի անձնական որոշումը, թե կան նաև այլ պատճառներ:

-Այո, կան այլ պատճառներ: Մարդիկ, իհարկե, հոգնել էին ՀՀԿ-ի (Հայաստանի Հանրապետական կուսակցություն)  իշխանությունից, սակայն առկա էր նաև պոպուլիստական ալիքի ակնհայտ տրենդ, որն, ի դեպ, այդ ժամանակ, զգացվեց ամբողջ Եվրոպայում: Դա հավանաբար կապված է սոցիալական ցանցերի զարգացման, տեղեկատվական դաշտի ապակենտրոնացման հետ, և իշխանությունը չէր հասցնի ադապտացնել իր քաղաքական գործիքները՝ կապված նոր իրավիճակի հետ: Տեղեկատվական թվացյալ քաոսը  ամեն դեպքում  ունի ազդեցության և կառավարման  որոշակի բանաձև: Եվ այն ուժերը, որոնք օգտվեցին այդ իրավիճակից, բավականաչափ լավ էին կառավարում այդ թվացյալ քաոսը: Բացի դա, խոսքը նաև ճիշտ կիրառված տեխնոլոգիաների մասին է: Եթե հիշենք 2018 թվականի իրադարձություններն, ապա առկա էր որոշակի դրայվ. մարդիկ դուրս էին գալիս փողոց, փակում այն, իչին հետևում էին «ուռա»-ները և այլն: Այսինքն՝ մարդկանց մոտ առկա էր որոշ խաղի զգացողություն, որը շատ կարևոր է և ունակ է փոխել երկրում ինչ-որ բան:  Այնպես որ, դա գրագետ կիրառված տեխնոլոգիա է: Եվ, իհարկե, եթե չլիներ որոշակի հիմք, հիասթափություն, ապա այդ տեխնոլոգիան չէր աշխատի:  Սակայն, երբ առկա է հասունացած իրավիճակ, ապա այն փայլուն է աշխատում:

-Շարունակելով քաղաքական թեմատիկան, մեկ հարց ուղղեմ Ձեզ:  Հիշեցնո՞ւմ են Ձեզ արդյոք Բելառուսում կատարվող իրադարձություններն այն, ինչը տեղի ունեցավ Հայաստանում:

-Այո, իհարկե:

-Կոնկրետ ի՞նչն է հիշեցնում:

-Ավելի հեշտ կլիներ հարցնել՝ ի՞նչը չի հիշեցնում: Նախ խոսեմ տարբերությունների մասին: Արևմտյան երկրների վերաբերմունքը Բելառուսի հանդեպ, ամեն դեպքում, բոլորովին այլ է, քան Հայաստնի հանդեպ:  Օբյեկտիվորեն ասեմ, որ ՀՀ իշխանությունները էականորեն ավելի տոլերանտ են եղել այլ կարծիք ունեցողների նկատմամբ, ՀՀԿ-ն և ՀՀ նախագահը բավականին ակտիվորեն համագործակցել են արևմտյան երկրների հետ: Մեզ մոտ չեն եղել քաղբանտարկյալներ, լրագրողներին ծեծի ենթարկելու դեպքեր, ինչ-որ հանելուկային անհետացումներ: Այդ ամենը չի եղել: Ավելին, ՀՀԿ-ն  Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ էր հանդիսանում  և բավականին ակտիվ համագործակցում ներկուսակցական փոխգործակցության ոլորտում: Այսինքն, այդ համատեքստում իրավիճակը բոլորովին այլ էր: Սակայն, երբ այդ ամենը սկսվեց, դեսպանատների, այդ երկրների հարաբերությունները դարձան նույնը:

-Որպես մեծ ստաժ ունեցող քաղաքական գործչի՝ ուղղում եմ Ձեզ հետևյալ հարցը: Եթե հիշենք իրադարձությունները ԽՍՀՄ նախկին երկրների տարածքում («Վարդերի հեղափոխություն»՝ Վրաստանում, «Մայդան»՝ Ուկրաիննայում, «Թավշյա հեղափոխություն»՝ Հայաստանում, և արդեն 2020-ին հեղափոխության փորձ՝ Բելառուսում), ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ իշխանության ղեկին գտնվող անձինք չեն սովորում մյուսների սխալների վրա:

-Ամեն մեկն իր փոցխն ունի, դա հայտնի ճշմարտություն է: Յուրաքանչյուրը մտածում է, որ դա իրեն կշրջանցի, կամ, որ իր պատմությունը բոլորովին այլ է:  Եվ, իրականում, եթե համեմատենք, ապա յուրաքանչյուր երկրում առկա իրավիճակն ունիկալ է:  Տեխնոլոգիանեը նման են, սակայն բազային պարամետրերը՝ Վրաստանում, Հայաստանում, այժմ Բելառուսում, բավականին տարբեր են:  Այդ  պատճառով, ավելի հեշտ է սեփական իրավիճակը գնահատել որպես այլ և ունիկալ, խոսքն այսպես կոչված «հարմարավետության գոտու»  մասին է:

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ