29 08 2020

Շատ գործիքներ ունենալու համար պիտի «պասերով խաղալու» հնարավորություն ունենաս. Թևան Պողոսյան

Շատ գործիքներ ունենալու համար պիտի «պասերով խաղալու» հնարավորություն ունենաս. Թևան Պողոսյան

 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ պատկերացմամբ, վաղուց արդեն ժամանակն է, որ մենք, որպես հասարակություն, դադարենք երևույթներին վերաբերվել հախուռն էմոցիոնալ հարահրոյցների գործիքակազմով և սովորենք հասկանալ երևույթների ներքո թաքնված շահերը տարբերաել ու տիրապետենք մեր շահն առաջ տանելու ձևերին՝ օգտագործելով յուրաքանաչյուր ձեռքի տակ հայտնված լավ կամ անգամ վատ թվացող իրադարձություն։ Ամենաթարմ դեպքերից մեկը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացման վերաբերյալ։

 Ի՞նչ արեցինք մենք, այո, ինչպես միշտ հայտարարությունը դիտարկեցինք մեր շահերի մասին մեր պատկերացուների դաշտում, ու… հարայհրոց, աղմուկ աղաղակ, զրնգուն հրապարակային կրակոցներ… օդ։ Քչերի մտքով անցավ, որ հայտարարությունն այլ երկրի պաշտոնյայի էր ու հաստատ ուղղված էր իր երկրի շահերի առաջմղմանը։ Իսկ գուցե ուղերձի հասցեատերերը ամենևին մենք ու մեր ոչ բարով խերով հարևանը չէինք, այլ լրիվ այլ խաղացողներ, գուցե աշխարհին էր ուղերձ հղում այս տարածաշրջանում իր երկրի հետ համագործակցային աշխատելու առավելության մասին և այլն և այլն։ Միգուցե ուրիշ մի բան։

 Բայց կարևոր է ոչ միայն հասկանալ որ հայտարարությունը ինչ շահի համար է ծառայում, այլև արագ կողմնորոշվել, թե ցանկացած փոփոխվող իրավիճակում ինչ գործիքով քո որևէ շահ կարելի ա առաջ տանել։ Ահա սա պիտի լինի մեր մտածելիքը։ Իսկ շատ գործիքներ ունենալու համար պիտի «պասերով խաղալու» հնարավորություն ունենաս շատ խաղացնողների հետ, լինես ձգող, ոչ թե վանող կենտրոն ու դառնաս միավորիչ։ Ահա թե ինչու փոքր երկրում գոնե կարևորագույն ուղղություններով միասնականությունը անվտանգության հարց է, ոչ թե ուղղակի կենաց։ Ահա թե ինչու բաժանարարները անհեռատեսների զբաղմունք են, հատկապես երբ կողքդ անընդհատ զենք են կուտակում…»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ