25 08 2020

Սորոսը պալատական հեղաշրջման միջոցով է Փաշինյանին փոխելու. Տիգրան Քոչարյան



Խնդիրը ոչ թե նախարար Արայիկ Հարությունյանն է, այլ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Հարությունյանը Փաշինյանի ամենանվիրված կադրերից մեկն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նա նշեց, որ այդպիսի հավատարմության պաշար ունեցող պաշտոնյա Փաշինյանը մաքսիմում 1-2 հոգի ունի, դրա համար սպասել, որ նա երբևէ կազատի Հարությունյանին, նույնն է, սպասել, երբ Փաշինյանը կազատվի ինքն իրենից։

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Սորոսի հասցեին հնչեցրած հայտարարությունը, Տիգրան Քոչարյան ասաց.

«Բոլորս գիտենք, որ Սիմոնյանը հաճախ ասում է այն, ինչ չի ուզում ասել Փաշինյանը հանրայնորեն։ Հնարավոր է, որ որևէ հարցումը համը հանել էին սորոսականները, Սիմոնյանի շուրթերով նման բան ասվեց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ