24 08 2020

Ոստիկաններն այցելել են մեր համակրի տուն, խորհուրդ տվել մեր հետ գործ չունենալ․ Արթուր Դանիելյան

Ոստիկաններն այցելել են մեր համակրի տուն, խորհուրդ տվել մեր հետ գործ չունենալ․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այցելել են իրենց համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել իրենց հետ գործ չունենալ, պնդել են, որ Դանիելյանը դատվելու է։

«Շնորհավորում եմ բոլորիդ: ՀՀ Ոստիկանությունը դրել է սեփական քաղաքական գործունեության հիմքերը: Այցելել են մեր համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել մեր հետ գործ չունենալ, պնդել են, որ ես դատվելու եմ ու տենց․․․ Սաղ թալանածը հետ բերին, կաշառակերությունը վերացրին, սաղի վրա դիմակ հագցրին, հիմա էլ հատ-հատ այցելում են նրանց, ովքեր մեզ համակրում են»,- գրել է նա և հավելել, որ համազգեստավորների նկատմամբ իրենց համակրանքը սխալ է ընկալվել․ «ի՞նչ ասեմ, դե վայելեք հետևանքները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ