Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է․
«Հայաստանի անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը ընդդեմ Հայաստանի Հանրապետության անկախության բոլոր 30 տարիների խոսք էր, հերթական ուրացման խոսքը, անցած 30 տարիների ձեռքբերումների եւ հաղթանակների ուրացման խոսք։ Ավելորդ անգամ ակնհայտ դարձավ, որ Նիկոլը շարունակում է մերժել մեր ժողովրդի եւ մեր պետության անցած փառապանծ 30 անկախ տարիների պատմությունը, մեր բանակի 30 տարիների փառապանծ հաղթանակները , շարունակում է սերմանել , թե մեր պետության, մեր երկրի կյանքը եւ ճանապարհը սկսել է ինքը, իր զրոյական կետից, շարունակում է չընդունել, որ մինչ ինքը եւ իր իշխանազավթումը մեր երկրում կյանք եղել է, որ եղել են նաեւ հզոր հաղթանակներ, ձեռքբերումներ, հպարտություն եւ պատիվ։
Դարձյալ ժողովրդին բաժանեց սեւերի եւ սպիտակներ,միայն < հպարտներին> ուղղելով իր խոսքը․․․Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ իր կյանքում միայն սուտ եւ օդում կախված կեղծ լուրեր տարածողը անգամ վարչապետի աթոռին շարունակում է մնալ այդպիսին՝ստի եւ կեղծիքի տիրաժավորող։
Եթե մեր բանակի միայն տավուշյան հաղթանակը ապացուցեց, որ ունենք կայացած բանակը/ըստ Նիկոլի/, ուրեմն, նա ուրացավ մեր բանակի բոլոր հաղթանակները մինչ 2020-ի հուլիսյան դեպքեր, ուրացավ բոլոր զոհերի հիշատակը, հերոսների սխրանքը եւ , առհասարակ, ամբողջ արցախյան հերոսամարտը․․․․Օր առաջ սա պետք է սրբագրվի, օր առաջ մեր ժողովուդրը պիտի վերականգնի իր հիշողությունը, որը Նիկոլենք փորձում են վերացնել․․․Եվ, օր առաջ պիտի ասենք՝ ոչ ուրացողին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը