Կա՛մ Հայաստանը կդառնա տարածաշրջանային լիդեր և այդ առաքելությունն ունեցող պետական կառավարման էլիտա, կա՛մ Հայաստանը չի լինի։ Ես հավատում եմ առաջին տարբերակին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
«Ապագա Հայաստանի նախագծի հրամայականը
Կա՛մ Հայաստանը կդառնա տարածաշրջանային լիդեր և այդ առաքելությունն ունեցող պետական կառավարման էլիտա, կա՛մ Հայաստանը չի լինի։ Ես հավատում եմ առաջին տարբերակին։
Գործող իշխանությունը չափից դուրս անհամարժեք է այդ խնդրի լուծման համար։ «Հեղափոխականների» մեջ կան առանձին առողջ ու կարող ուժեր, բայց «թավշյա» իշխանության ընդհանուր պատկերը ողորմելի տպավորություն է թողնում՝ թույլ, անգրագետ, անճար, ապաշնորհ։ Մեր երկրում, հետևաբար, բեկում ապահովող քաղաքական փոփոխություն է պետք։ Դա, ի դեպ, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։
Հայաստանի տեղն ու դերը Հարավային Կովկասում և աշխարհում ամրագրելու համար անհրաժեշտ է մրցունակ ու նոր որակի Հայաստանի տեսլական ունեցող թիմ՝ նոր որակի առաջնորդությամբ»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը