22 08 2020

Բելառուսի ընդդիմության առաջնորդը հիշեցնում է 2008թ․ Տեր-Պետրոսյանին․ Արա Վարդանյան

Բելառուսի ընդդիմության առաջնորդը հիշեցնում է 2008թ․ Տեր-Պետրոսյանին․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ

Բելառուսում ընդդիմության առաջնորդ կինը, գտնվելով այլ երկրում, ամբողջ օրը կոչերով դիմում է մարդկանց, որպեսզի շարունակեն անհնազանդությունները։ Հասկանում եք չէ՞, ինքն այլ երկրում ապահով նստած է։ Տեսնում է, որ մարդկանց ծեծում ու ջարդում են, բայց միևնույնն է պնդում է որպեսզի վերջիններս մնան փողոցում։ Արդեն կա երեք զոհ...

Հըն, բան չի՞ հիշեցնում...

2008 թիվ Հայաստան. ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն,իր համար հանգիստ տանը նստած, հեռախոսով հրահանգներ է տալի, թե ով և ինչ անի։ Մինչ մյուս օրվա ավարտ մենք ունեցանք 10 զոհ...
Մի մարդ էլ կար, ով տեղում ղեկավարում էր այս ամենն, իսկ հետո` հասնելով ուզածին, այսինքն 10 զոհերի առկայությանը, փախուստի դիմեց...

Մարդ կա մարդ է, մարդ էլ կա` ՄԱՐԴԱՍՊԱՆ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ