ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մտածում եմ՝ չբռնե՞նք Բրյուսովի ինստիտուտի կողքի շենքերը քանդենք, տեղը մի 30 հեկտար մոշի այգի հիմնենք:
Բրյուսովի պրոֆեսորադասախոսական անձնակազմն էլ կմշակի ու տիրություն կանի:
Չէ՞ որ մոշ աճեցնելու հսմար պարտադիր պետք ա անգլերեն իմանաս: Բա էտ մարդիկ հո իզուր չեն էսքան տարի անգլերեն սովորել։
Անգլերեն-մոշ, գերմաներեն-մալինա, իտալերեն-կաբաշկա, եբրայերեն-պետրուշկա...
Արդեն անհնար է դիմանալ էս թատրոնին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը