Նախագահական ընտրություններ Բելառուսում կարող են տեղի ունենալ նոր Սահմանադրության ընդունումից հետո։ Այս մասին Մինսկի անիվների գործարան այցի ընթացքում ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնել է Sputnik Belarus- ը:
«Մենք պետք է ընդունենք նոր Սահմանադրություն, ինչպես դուք էիք ուզում, նույնիսկ այլընտրանքային մտածողները դեմ չեն։ Դա պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով, որովհետև մենք նախորդ Սահմանադրությունը նույնպես ընդունել ենք հանրաքվեով», - նշել է նա՝ հավելելով, որ նոր օրենքի նախագծի վրա աշխատանքներն արդեն ընթանում են։
Լուկաշենկոյի խոսքով, նրան առաջարկվել է երկու տարբերակ, բայց նա մերժել է, քանի որ դրանք քիչ են տարբերվում գործողից:
Նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել կիսել իր լիազորությունները, «բայց ոչ ճնշման տակ, ոչ էլ փողոցում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը