16 08 2020

Իսոյի ասելիքը մեզ է հասցեագրված, նա մեզ է սպասում․ Արսեն Բաբայան

Իսոյի ասելիքը մեզ է հասցեագրված, նա մեզ է սպասում․ Արսեն Բաբայան

Իսոյի ասելիքը մեզ է հասցեագրված: Նա խնդրում է, որ բոլորս միանանանք հանուն հայի, հայկականի ու հայկական արժեքների: Այս  մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Քիչ առաջ հանդիպեցի արդեն 5-րդ օրը հացադուլում գտնվող, աշխարհի չեմպիոն, իսկական հայ ու կարգին Երևանցի Իսրայել Հակոբկոխյանին:

Իսոն չեմպիոնին վայել մտածողությամբ ու ուժով պայքարում է հանուն հայկականի, հանուն ավանդական ընտանիքի: Զորակցությունս և շնորհակալություն հայտնեցի ու խնդրեցի պահպանել առողջությունը:

Իսոյի ասելիքը մեզ է հասցեագրված: Նա խնդրում է, որ բոլորս միանանանք հանուն հայի, հայկականի ու հայկական արժեքների: Իսոն մեզ է սպասում...

Հակոբկոխյանին փոխանցեցի նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ողջույնը և տեղեկացրեցի, որ պարոն Վանեցյանը հենց վերադառնա Արցախից, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, անմիջապես կայցելի իրեն ու անձամբ շնորհակալություն կհայտնի»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ