Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ալիևը շնորհավորել է ՌԴ նախագահին կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ, քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի այլ հարցեր:
«Կողմերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում ամրապնդելու պատրաստակամությունը: Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսին գրանցված սրացման համատեքստում: Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության էսկալացիային նպաստող գործողություններ թույլ չտալու կարևորությունը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
Մինչ այդ պատվաստանյութի գրանցման առնչությամբ Պուտինին շնորհավորական ուղերձներ էին հղել Ղազախստանի, Արգենտինայի և Պաղեստինի նախագահները, իսկ Մոլդովային նախագահը ՌԴ դեսպանին էր շնորհավորել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը