12 08 2020

Արարատ Միրզոյանը պատգամավորներին խնդրում է շտապ ներկայանալ նիստերի դահլիճ

Արարատ Միրզոյանը պատգամավորներին խնդրում է շտապ ներկայանալ նիստերի դահլիճ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․ «ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ. Ազգային ժողովի հատուկ նիստը կսկսվի ժամը 14:00-ին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ