ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» վերնագրով հարցազրույցի շարքի հինգերորդ մասը:
Ապրիլյան պատերաազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա:
Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այնպես անել, որ այս պատերազմը որևէ օգուտ չբերեց Ադրբեջանին: Հիշո՞ւմ եք Ալիևի հայտարարությունը, երբ նա ասաց, որ փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Իհարկե, այս հայտարարությունը շատ ուղիղ ձևով վկայում է մեր դիվանագտական հաջողությունների մասին:
Ապրիլյան պատերազմից հետո եղե՞լ է որևէ այլ բարելավում բանակցային գորընթացում:
Մեր դիվանագիտական հաջողություններից էին նաև, անշուշտ, Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հայտարարությունները: Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է մնում 94 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը:
Հնարավո՞ր էր դիվանագիտական ճակատում ձեքբերումներն օգտագործել հօգուտ հայկական կողմի:
Մինսկի խմբի համանախագահ երկրները բարձր մակարդակով հայտարարություններ արեցին, համաձայն որոնց՝ անհրաժեշտ էր ստեղծել միջադեպերի հետաքննության միջազգային մեխանզիմներ, սա չափազանց կարևոր ձեռքբերում է: Այժմ հարց է, թե մենք ինչպես կարող էինք օգտագործել Ապրիլյան պատերազմի արդյունքները և թե ինչու 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը