07 08 2020

Բերման ենթարկվածների մեջ եղել են իրավապաշտպաններ․ իմքայլական

Բերման ենթարկվածների մեջ եղել են իրավապաշտպաններ․ իմքայլական

Ոստիկանության գործողությունները պետք է միտված լինեն հասարակական կարգի ապահովմանը եւ լինեն համաչափ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Սակայն, այսօր Կառավարության շենքի առջև տեղի ունեցածը մի քանի դրվագով խնդրահարույց ու անպարզ է մնում ինձ համար։ Իմ ունեցած տեղեկություններով՝ բերման է ենթարկվել մեկ տասնյակից ավելի քաղաքացի՝ բողոքի ակցիայի մասնակից։ Ցավոք, բերման ենթարկվածների մեջ եղել են նաև պատահական այնտեղ հայտնված մարդիկ, ինչպես նաև իրավապաշտպաններ, որոնք տեղում էին ակցիայի մասնակիցների շահերի պաշտպանության համար։ Ոստիկանության պաշտոնական պարզաբանումը հուսամ լույս կսփռի ու եղելությունը կհասկանանք»,- գրել է նա։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ